Փորձագետ. Ֆեյսբուքի փոփոխություններից հետո հայաստանյան լրատվական կայքերի մեծ մասի դիտումները նվազել են
Ֆեյսբուքում կատարված փոփոխություններից հետո՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին հայաստանյան լրատվական կայքերի մեծ մասի դիտումները նվազել են միջինը 15-20 տոկոսով: Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Խնդիրն առկա է ողջ աշխարհում, Հայաստանում՝ առավելապես, քանի որ Հայաստանը նստած է ֆեյսբուքի ասեղի վրա»,-ասաց նա:
Նրա խոսքով, այլ երկրներում սոցցանցերը դիվերսիֆիկացված են, հաճախումները լինում են տարբեր սոցցանցերից: Պատկերն այլ է Հայաստանում, երբ ֆեյսբուքը 1-2 ժամ չի աշխատում, խուճապ է սկսում, քանի որ դիտումները զրոյանում են:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, խնդիրը կարող է շտկվել լրատվամիջոցների կողմից, եթե էջերի վարման քաղաքականության փոփոխություն լինի:
«Եթե քաղաքականությունը չփոխվի, ապա անկումը շարունակվելու է: Մի նյութը մի քանի տարբեր ֆեյսբուքյան էջերում տարածելը ոչ միայն իմաստ չունի, այլև հակառակ ազդեցությունն է ունենալու»,-ասաց փորձագետը:
Նրա որակմամբ, ֆեյսբուքում անընդհատ նյութեր շեյր անող ու ոչ մի մեկնաբանություն չստացող օգտատերերն իրենց համար գերեզման են փորում:
Մանրամսները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյան. Այսօր բոլոր սոցցանցերն են մեր տվյալները քերում, տանում
- «Ֆեյսբուքը» մտադիր է կրկնապատկել անվտանգության մասնագետների աշխատակազմը
- Ֆեյսբուքի փոփոխությունների արդյունքում մարդիկ ավելի քիչ են լինում սոցիալական ցանցում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը