Քաղաքական 12:52 30/03/2018 Հայաստան

Սիրիայի հակամարտությունից հոգնել են բոլոր կողմերը. արևելագետ

Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արևելագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Սիրիան հիմա գտնվում է տնտեսական առումով շատ ծանր վիճակի առջև: Բանակցությունների փուլն, ըստ արևելագետի, ընթանում է, բայց շատ դանդաղ, բայց պետք է հույս ունենալ, որ վերջին հանդիպումներն ու մոտակա հանդիպումները, որ պետք է տեղի ունենան, նոր թափ կհաղորդեն բանակցային գործընթացին, և դա հնարավոր կլինի տեղափոխել պրակտիկ հարթություն:

«Պետք է հույս ունենալ, որ մոտակա ամիսներին ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում նախատեսվող այդ հանձնաժողովը հնարավոր կլինի ստեղծել, և դա խաղաղ բանակցության խթան կհանդիսանա, փառք Աստծո՝ Սիրիայի գործընթացում հնարավոր է եղել խուսափել ՌԴ և ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչների անմիջական բախումից»,- ասաց նա:

Արևելագետը խոսեց նաև Թուրքիայի գործողությունների մասին, նշեց, որ Թուրքիան շարունակում է իր ագրեսիան Սիրիայի դեմ, դա շարունակում է՝ ընդլայնելով իր գործողությունների շրջանակները, ստանալով աջակցություն ԱՄՆ-ից և ՌԴ-ից:

«Թուրքիան սկսում է իր պահանջները, վերջնագրերը ներկայացնել նաև այլ տարածքների նկատմամբ: Թուրքիան արդեն վերջնագիր է ներկայացնում Իրաքի ներկայացուցիչներին՝ պահանջում, որ Հյուսիսային Իրաքից դուրս բերվեն Իրաքյան Քրդստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները: Նա հարևանների հետ խոսում է վերջնագրի լեզվով, օկուպացրել է Սիրիայի տարածքի մի մասը, հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով իր սպառնալիքներով, վերջնագրերով, պատահական չէ, որ Էրդողանն անընդհատ կրկնում է՝ իրենք պետք է շարունակեն իրենց նպատակին հասնել և ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու»,- ասաց նա:

Արևելագետի խոսքով՝ ըստ էության՝ Թուրքիան ստանում է աջակցություն լուրջ ուժերի կողմից, ու ոչ մի որոշում չկա Թուրքիայի դեմ, որում կնշվեր, որ Թուրքիան օկուպացրել է հարևանի տարածքը, բացի Սիրիայից, Իրանից հնչող արձագանքներից, բացի այդ, մի քանի օր առաջ կմկմալով հայտարարություն արեց Անգելա Մերկելը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի հանձնակատարը, մինչդեռ որևէ այլ որոշում չկա, ոչ մի բանաձև, հստակ հայտարարություն՝ որևէ պետության կողմից:

«Սա նշանակում է, որ Թուրքիայի այս ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների: Հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում, կոնկրետ ինչ տեղաշարժեր են, քանի որ այնտեղ իրադրությունն ամեն օր է փոխվում, զինված խմբավորումները մտնում են մի տարածք, դուրս գալիս, պետք է հաշվի առնել նաև նավթի գործոնը՝ հետևյալ առումով՝ ով է տիրապետում նավթի հանքերին, նավթահորերին, ով է իր հսկողության տակ պահում այն ճանապարհները, որոնցով նավթը դուրս է բերվում համաշխարհային շուկա, ով է իրականացնում տեղափոխումը: Սրանով կարելի է հասկանալ սիրիական հողի վրա տեղի ունեցող իրադարձությունները»,- ասաց նա:

Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն դուրս է գալիս Սիրիայից, Սաֆրաստյանը հիշեցրեց՝ որոշ ժամանակ առաջ Թիլերսոնը, որ այդ դեպարտամենտի քարտուղարն էր, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն որոշակի պարտավորություններ ունի Սիրիայի առջև, դրանք պետք է իրակաացնի, հիմա տեսնում ենք այս հայտարարությունը: Արևելագետի խոսքով՝ իրարամերժ հայտարարություններ են, ԱՄՆ-ն չունի որոշակի քաղաքական գիծ՝ որոշակի հիմնավորումներով Սիրիայի նկատմամբ, նրանք վերջնական որոշում չունեն, փնտրտուքների մեջ են՝ մնու՞մ են Սիրիայում, դու՞րս են գալիս, որքա՞ն են օժանդակում Թուրքիային կամ հակառակը՝ որքա՞ն են համագործակցում ՌԴ հետ: Այս խնդիրներն, ըստ բանախոսի, ԱՄՆ-ն դեռ իր համար չի լուծել, երբ լուծի, արդեն տեսանելի կլինի որոշակի քաղաքական գիծ Սիրիայում:

Հարցին՝ հնարավո՞ր է Թուրքիան նմանատիպ ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ, Սաֆրաստյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ի դեմս ՌԴ՝ ունի ռազմավարական դաշնակից, Ռուսաստանն այստեղ ունի ռազմաբազա, ուստի եթե Թուրքիան նման բան անի, դա կնշանակի, որ ըստ էության ՆԱՏՕ-ն է հարձակվում Հայաստանի վրա: Ըստ արևելագետի՝ տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Ադրբեջանի կողմից, Սաֆրաստյանի համոզմամբ, կարող է լինել որոշակի ագրեսիա Հայաստանի նկատմամբ, ուստի մեր ԶՈՒ-երը պետք է միշտ պատրաստ լինեն դրան:

«Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները՝ երկրի ներսում որոշակի խնդիրներ լուծելու համար: Ես չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա Մերձավոր Արևելքից դուրս իր համար ինչ-որ վտանգավոր իրավիճակ ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը՝ կապված ԼՂ հետ, Սաֆրաստյանը նշեց, որ դա ընկալում է որպես Իրանի քաղաքականության հերթական հաստատում, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Նրա խոսքով՝ Իրանը, լինելով խաղաղասեր պետություն, բալանսավորող դեր կատարելով Մերձավոր Արևելքում, ձգտում է, որ հարևան տարածքում էլ լինի խաղաղություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:06
Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
Արցախհան երրորդ  պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանն այս անգամ էլ ազատ արձակվող գերիների ցանկում էր փնտրում որդու...
Աղբյուր` Panorama.am
10:51
Դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց
«Ենթադրում էի՝ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեր պատժի հարցերը»
Աղբյուր` Panorama.am
10:48
Ալավերդիում նոր քաղաքապետի երդմանն ընդառաջ բազմաթիվ կարմիր բերետավորներ են բերվել
Ալավերդու համայնքապետարան բազմաթիվ կարմիրբերետավորներ են բերվել, որպեսզի ավագանու  ՔՊ-ական անդամների կողմից դեկտեմբերի 5-ին ընտրված նոր...
Աղբյուր` Panorama.am
10:19
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է
Բաղդադում ամերիկյան դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է։ vedomosti.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Shafaq News լրատվական գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում առիթ է ևս մեկ անգամ «օրինականացնելու» Արցախում «ադրբեջանական իշխանությունը». Գեղամյան
«2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։ Իսկ մենք...»։
Աղբյուր` Panorama.am
09:48
1975թ. քարտեզը մեզ Հայաստանի համար ամենա-ոչ-ձեռնտոu տարբերակն է. Շահեն Շահինյան
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է քարտեզագիր Շահեն Շահինյանը
Աղբյուր` Panorama.am
09:37
Ողբերգական վրաերթ՝ Սեբաստիա փողոցում
Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ողբերգական վրաերթ։ Տեղում աշխատում են ոստիկանները։ Քաղաքացու տրամադրած լուսանկարներից պարզ է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան
Օրեր առաջ Ալավերդու ավագանիների 14 ձայներով անվստահություն էր հայտնվել Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։  Համայնքի ղեկավար է ընտրել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Վերադարձրու հորս, պոռոտախոս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչպիսի պայքար է մղում ՔՊ-ն կոռուպցիայի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին և 16-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին  դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին
Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ երկարությամբ 14-օրյա...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօր բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:06
Միրզոյանը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան...
Աղբյուր` Panorama.am
23:34
Մարդասիրության արժեքներից դրդված Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերիների փոխանակման Վերաբերյալ Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը․...
Աղբյուր` Panorama.am
23:25
Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ընդունումը.Շառլ Միշել
«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը»,- X-ի իր միկրոբլոգում  գրել...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ 32 զինծառայողների անունները, որոնք վերադառնալու են Հայաստան։ Հադրութի ուղղության վրա...
Աղբյուր` Panorama.am
23:00
Բաքվի բռնապետն է «հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:05
Համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ, ասողն առնվազն երախտամոռ է. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանի քաղաքական օրակարգում այսօր Հայաստանին ինքնիշխանության խնդիրն է առաջնահերթ, մնացած խնդիրները, որոնք կառնչվեն Հայաստանի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
21:47
Բաքվի բանտերից ազատ արձակվողների մեջ չկան Արցախի ղեկավարները և կեղծ մեղադրանքով դատապարտված երկու արցախցի
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում, իսկ մնացած...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայտարարության տեքստ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}