Գ. Աբրահամյան. Հոգեբուժարանների մասին ՄԻՊ տեղեկանքները պարունակում են հնարավոր հանցավոր գործունեության ռիսկերի մասին վկայող տվյալներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ 2017 թվականին ՀՀ-ում գործող հոգեբուժական կազմակերպություններում կատարված մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Տեղեկանքների և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դրանցում առկա որոշ տեղեկություններ պարունակում են հնարավոր հանցավոր գործունեության ռիսկերի մասին վկայող տվյալներ: ՀՀ գլխավոր դատախազի կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին՝ օպերատիվ ճանապարհով ստուգման նպատակով»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան