Հայոց ցեղասպանության մասին նոր ֆրանսիական ֆիլմ՝ Սամի Նասերիի ու Ժերար Դարմոնի մասնակցությամբ
Ռեժիսոր Արտակ Իգիթյանը Ֆրանսիայում նկարահանում է նոր ֆիլմ, որը կոչվում է «Անատոլիական պատմություն»: Ֆիլմի սցենարը հիմնված է Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքի հիման վրա:
Ֆիլմի երաժշտության հեղինակն է Միշել Լեգրանը:
Ֆիլմում նկարահանվում են ֆրանսիացի հանրահայտ աստղեր Սամի Նասերին, ով հայտնի է ֆրանսիական «Տաքսի» կատակերգությունից, Ժերար Դարմոնը: Ֆիլմում կնոջ առաջատար դերը կատարում է Հերմինե Ստեփանյանը:
Ֆիլմի նկարահանումները կկայանան 2018թ.-ին, որի աշխատանքային թիզերն արդեն պատրաստ է:
Նշենք, որ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ