![](https://panorama.am/news_images/643/1928805_1/32.thumb.jpg)
Հրապարակվել է YouTub-ի կենտրոնական գրասենյակի վրա հարձակում գործած կնոջ լուսանկարը
Արևմտյան պարբերականները հրապարակել են Կալիֆոռնիայում գտնվող YouTub-ի կենտրանական գրասենյակի վրա հարձակում գործած կնոջ անունն ու լուսանկարները: Նասիմ Աղդամ Մուսլիմը նահանգի բնակիչ է, որևէ կապ չունի ընկերության հետ:
Հարձակում գործելիս կինը եղել է գլուխը ծածկած, սև հագուստով: Հիշեցնենք, որ գրասենյակի վրա զինված հարձակումն իրականացվել է երեկ: Կրակոցից քիչ անց կնոջը մահացած են գտել, նախնական վարկածով նա ինքնասպան է եղել:
Իրավապահների հաղորդմամբ, հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր զորակցությունն է հայտնել տուժածներին: Այդ գրասենյակում 1700 մարդ է աշխատում:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)