Վենգերը «Արսենալի» ու ԲԿՄԱ-ի հաղթանակի շանսերը հավասար է գնահատել
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԲԿՄԱ-ի հետ առաջին հանդիպման հնարավորությունները հավասար է գնահատել։
«Առայժմ, մենք քառորդ եզրափակչում ենք, այնպես որ դեռ չենք երազում գավաթի մասին։ Պետք է իրատես լինել և քայլ առ քայլ գնալ առաջ: Երբ խաղում ես առաջին խաղը տանը, չգիտես՝ ինչի պետք է հասնես: Երկրորդ խաղն անցկացնել տանը, հստակ գիտես, թե ինչ արդյունք պետք է ցուցադրես: Նման իրավիճակում հարմար է և պաշտպանվել, և հարձակվել։
Շանսեր կա՞ն ԲԿՄԱ-ին հաղթելու։ Իհարկե, բոլորի մոտ կան։ Այն ուժեղ թիմ է, նրանք լավ են խաղացել։ Հիմա շանսերը 50-50 է»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վենգերը։
«Արսենալի» և ԲԿՄԱ-ի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին Լոնդոնում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23: 05-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց