Քաղաքական 18:03 05/04/2018 Աշխարհում

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի և Մալթայի ինքնիշխան ուխտի միջև համաձայնագրի ստորագրմանը

Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը:

ՀՀ նախագահի հասարակայնության ու տեղեկատվության վարչության հաղորդմամբ, համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Մալթայի Ուխտի` որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի և Հայաստանի միջև ավանդաբար գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները, համագործակցության երկարատև ավանդույթը բժշկության, առողջապահության և սոցիալական ոլորտներում և երկուստեք ցանկություն ունենալով էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը, նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշեր կողմերի միջև՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը:

Հայաստանը և Մալթայի ինքնիշխան ուխտը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, ինչպես նաև այլ ոլորտներում՝ փոխադարձ համաձայնությամբ:

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն ԶԼՄ–ների առջև հանդես են եկել հայտարարություններով:



Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մալթայի ինքնիշխան ուխտի հետ ՀՀ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո

Ձե´րդ Գերազանցություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալ եմ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հյուրը լինելու և այս ջերմ ընդունելությունը վայելելու համար։ Ես շատ ոգեշնչված եմ, քանի որ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ միասին մասնակցեցի «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։ Այն մենք համարում ենք երկու քրիստոնյա համայնքների համերաշխության ևս մի հավերժ խորհրդանիշ:

Ինձ համար այս այցը նույնպես մեծ խորհուրդ ունի․ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հետադարձ հայացք նետելով այս անցած տարիներին՝ ուրախ եմ, որ մենք այսօր արձանագրելու բան ունենք։ Դեռևս 1998 թվականին Մալթայի Ուխտը դեսպան հավատարմագրեց Հայաստանում, և մենք տարիներ առաջ փոխադարձեցինք այդ քայլը։

Մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի՝ 2016 թվականի անդրանիկ այցը Հայաստան՝ նոր որակ հաղորդելով բարեկամական ոգով զարգացող մեր համագործակցությանը: Եթե հավելենք նաև իմ այսօրվա այցը, ապա կարող ենք վստահորեն փաստել, որ բարձր մակարդակի երկխոսության այս դինամիկան պահելու ցանկությունը երկուստեք է, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հարաբերություններում առկա ներուժը։

Րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ուխտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի խթանելու մարդասիրական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը։ Այս համաձայնագիրը համագործակցության ներուժի բացահայտման մի դրսևորում է, և այն երկուստեք պետք է առավելագույնս ծառայեցնենք իր նշանակությանը։

Ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա երկրի և քրիստոնյա հնագույն ուխտի միջև դեռ միջնադարում ձևավորվել են քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ առնչություններ՝ հիմնված փոխըմբռնման և միմյանց սատարելու ցանկության վրա, որոնք՝ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգի հետ միասին դարձել են Հայաստանի և Մալթայի Ուխտի միջպետական հարաբերությունների ամուր հիմքը։
Անշուշտ, ամենաբարձր դրվատանքի է արժանի Մալթայի Ուխտի ծավալած մարդասիրական գործունեությունն աշխարհում, որից անմասն չէ նաև մեր երկիրը։ Շնորհակալ ենք, որ 1988 թվականի երկրաշարժի դժվարին օրերից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և դարձել է մեր երկրի լավագույն բարեկամը։

Այս համատեքստում առանձնակի ուզում եմ կարևորել այն փաստը, որ Մալթայի Ուխտի ասպետների և հազարավոր կամավորների կողմից աշխարհի 120 երկրներում, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, իրականացվող մարդասիրական ծրագրերի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության և կարիքի մեջ գտնվողներին օգնելու քրիստոնեական սկզբունքները։

Այս գործունեությունը լիարժեքորեն տեղավորվում է Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական առաքելության ներքո, այն լիարժեքորեն տեղավորվում է հայ ժողովրդի՝ դարերով կոփված հանդուրժողականության և համերաշխ համակեցության տեսլականի ներքո։ Մալթայի Ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։

Եվ հենց այս արժեքներն են, որ մեզ միավորում են, հենց այս արժեքների խթանումն է, որ կարող է դիմակայել աշխարհում ծավալվող այլատյացության ու ծայրահեղականության մերօրյա դրսևորումներին:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:


Մեծ վարպետի տեղապահի հայտարարությունը ՀՀ-ի հետ Մալթայի ինքնիշխան ուխտի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո

Շատ ուրախ եմ ընդունել այսօր պաշտոնական այցով ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող նախարարական պատվիրակությանը: Ընդամենը 2 տարի է անցել Մեծ Վարպետի առաջին անգամ Հայաստան կատարած այցից, որը վառ վկայություն է համատեղ կամքի՝ հզորացնելու արդեն ձևավորված լավագույն հարաբերությունները և ընդլայնելու համագործակցությունը առողջապահության և մարդասիրական ոլորտներում:

Այս առիթով, Մալթայի Ինքնիշխան Ուխտը և Հայաստանի Հանրապետությունը կնքել են համագործակցության համաձայնագիր 10 տարի տևողությամբ: Խոսքը գնում է մի համաձայնագրի մասին, որը հիմնվում է 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում ձեռքբերված ամուր կապերի վրա և որի նպատակը Հայաստանի տարածքում Մալթայի Ուխտի կողմից իրականացվող բժշկական և սոցիալական գործունեության ամրապնդումն է:

Հայաստանում իրականացվող հիմնական գործունեություններից, որ Մալթայի Ուխտը ծավալում է շնորհիվ մեր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի նվիրված աշխատանքի, ցանկանում եմ հիշատակել Զվարթնոցի մանկատունը, որի խնամքի տակ են գտնվել ավելի քան 100 երեխա, Դիլիջանի բուժկենտրոնը, որը զբաղվում է տուբերկուլյոզի բուժմամբ և կանխարգելմամբ, լսողության խանգարումներով տառապող երեխաների համար դպրոցական կառույցը և Էջմիածնի հիվանդանոցին մեր Ուխտի կողմից տրվող աջակցությունը:

Սյսօրվա հանձնառությունը համապատասխանում է անցյալին, երբ մեր կամավորները միավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականներին, ինչպես նաև տասնամյակներ անց 1988թ. 25000 զոհ պատճառած երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով: Այդ առիթով Մալթայի Ուխտը աղետի վայր էր ուղարկել բժիշկների և փրկարարների ջոկատներ և կազմակերպել բազմաթիվ վիրավոր երեխաների տեղափոխությունն արտերկիր, ովքեր կարիք ունեին առավել բարդ վիրահատական միջամտության:

Ամենահին քրիստոնյա ազգի՝ հայերի և ամենահին կաթոլիկ կրոնական կառույցներից մեկի՝ Մալթայի Ուխտի միջև ամուր կապերը ոչ միայն հումանիտար և սոցիալական ասպեկտներն են, որոնք, անշուշտ, շարունակում են մնալ գերակայություն, այլև ընդգրկում են մեր հնագույն ավանդույթները և դժվարին պատմությունները՝ սկսած Միջին Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունից:

Ես այս իմաստով հիշում եմ, որ Մալթայի Ուխտի մասնակցությունը 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողություններին, ինչպես նաև դրան նախորդած հիշատակման արարողություններին, որոնց ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ խոսեց հայերի բնաջնջումից՝ որպես քսաներորդ դարի սկզբի առաջին ցեղասպանություն:

Հայաստանի Հանրապետությունը և Մալթայի Ինքնիշխան Ուխտը կապված են այնպիսի թելերով, որոնց ակունքները տանում են դեպի սարսափելի ողբերգություն: Համոզված եմ, որ այսօրվա այցը նշում է համագործակցության նոր փուլի սկիզբը, որը նաև ընդհանուր ջանքերի միջոցով է անցնում, որպեսզի խուսափենք, որ պատմությունը երբևէ ականատես լինի այլ ողբերգությունների, ինչպես մեկ դար առաջ հայ ժողովրդի կողմից ապրածն էր:

Մալթայի Ուխտը կաթոլիկ հաստատություն է՝ չեզոք և ապաքաղաքական: Դիվանագիտական ցանցի միջոցով Մալթայի Ուխտը ծառայում է պատերազմի, սովի, հալածանքի և աղքատության պատճառով դժվարությունների մեջ ապրող ժողովուրդներին: Չի հետապնդում կանխորոշված օրակարգեր, այլ միայն իրեն նվիրում է մարդկային տառապանքները թեթևացնելուն և առավել խոցելի մարդկանց պաշտպանելուն ուղղված առաքելությանը:






 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:45
Իրազեկման անկցիա Երևանի փողոցներում
«Ազգային Ճակատի» տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել այս պահին Երևանի փողոցներում երիտասարդների կազմակերպած իրազեկման երթի...
Աղբյուր` Panorama.am
21:59
ԱՄՆ դեսպանատան արձագանքը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անկախությանը միջամտելու մասին
ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին սիրելի ժողովրդին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ.Բագրատ Սրբազան
«Սոցիալական իմաստով չկա մի բան, որ այս մարդիկ կեղեքած չլինեն՝ օերնքներով, ապօրինի օրենքներով, էլ վարքագծային իմաստով չեմ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}