Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է նորից երկարաձգվել
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը թուրքական «Haberturk» հեռուստաալիքի եթերով խոսել է երկրի օրակագային հարցերի մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցամամբ, այդ հարցերի թվում են եղել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթաժողովը, արտակարգ դրության երկարաձգման հավանականությունը, ինչպես նաև վաղաժամկետ ընտրությունների անցկացումը։
Թուրք պաշտոնյան նախ կարևորել է սիրիական հարցի կարգավորման համար երեք երկրների միջև հաճախակի տեղի ունեցող գագաթաժողովները։ Հայտնել է, որ 3 երկրներն էլ դեմ են Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը։
Բոզդաղը նշել է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դեռ իրականացվելու են ռազմական գործողություններ։ Այդ տարածքներից է սիրիական Թել Ռըֆաթը։ Թուրքիայի կառավարության խոսնակը շեշտել է, որ քրդերի դեմ ռազմագործողությունները պիտի լինեն նաև Իրաքի Սինջար շրջանում, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերն են։
Խոսելով այն հարցի մասին, թե արդյոք Թուրքիայում գործող արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել` Բոզդաղն ասել է. «Արտակարգ դրության երկարաձգման հարցն օրակարգում է։ Որոշում կկայացնի Թուրքիայի մեջլիսը:
Փոխվարչապետը բացառել է, որ Թուրքիայում կարող են տեղի ունենալ վաղաժամկետ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը