Հասարակություն 17:41 12/04/2018 Հայաստան

Գործնական քայլեր՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանն ուղղված

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության ծրագրից և վերաբերում էր բանակաշինությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

«Երկրորդ կարևոր քայլը իրավական էր: Մենք երկու կարևոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները և հարմարեցրեցինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրեցինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին: Երրորդ կարևոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է: Չորրորդ կարևոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի», - պարզաբանել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Այսպիսով՝ կառավարությունը սահմանել է.

- բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:

- նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները:
Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության (թեստավորման միջոցով), թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:

-սպորտի, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգերն ու պայմանները:

Ըստ այդմ՝ սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակում իրականացվող ընթացակարգերը, նախատեսվում է համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումների չափորոշիչները, ինչպես նաև տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու  պայմանները:
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները:

Որոշման համաձայն սահմանվում են այդ զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:

Սահմանվում են նաև պատվովճարի տնօրինման ուղղությունները:

-զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Կառավարությունը նաև ընդունել է համապատասխան որոշում, որով կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման գործընթացների, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների և դրանց գործունեության կարգերի հաստատման, փորձաքննության եզրակացությունների ձևերի սահմանման, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը սահմանելու, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի պատշաճ իրականացումը, փորձաքննության կարգի նվազ խոցելիությունը և հանրային թաձանցիկությունը, կբացառվեն ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում օրն ամփոփոխ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}