Պակիստանում բեմի վրա գնդակահարել են հղիության 6-րդ ամսում գտնվող 24-ամյա երգչուհու
Հղիության 6-րդ ամսում գտնվող պակիստանցի 24-ամյա երգչուհի Սամին Սամունին կրակել են հենց համերգի ժամանակ, ստացած վերքերից մահացել է: Այս մասին գրում է life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր արարողության ժամանակ երգչուհուն առաջարկել են երգել և նա այս առաջարկը հաճույքով ընդունել է: Համերգի ժամանակ վատ ինքնազգացողության պատճառով երգչուհին չի կարողացել կանգնած երգել ու խնդրել է բեմի վրա աթոռ դնել: Կազմակերպիչները կատարել են նրա խնդրանքը, սակայն հանդիսատեսը վրդովվել է երգչուհու այդ քայլից և հորդորել նրան ոտքի ելնել: Մի քանի անգամ նա կինը մերժել է: Հետո բեմին են մոտեցել երեք տղամարդ և սկսել են թղթադրամներ շաղ տալ երգչուհու վրա: Դրանից հետո նա ստիպված կանգնել է, բայց մի քանի րոպե հետո նա հրազենային վիրավորում է ստացել: Սամունին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից մահացել է:
Երգչուհու ամուսինը պահանջում է, որ մարդասպանին դատապարտեն կրկնակի սպանության՝ կնոջ և չծնված երեխայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան