Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, անսպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պետական ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գիտական ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում
- Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին