Ամերիկացի ուսուցիչը խոստովանել է՝ գրել-կարդալ չգիտի
Ամերիկացի ուսուցիչ Ջոն Կորկորանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ 17 տարի աշխատել է դպրոցում՝ գրել-կարդալ չիմանալով հանդերձ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Կորկորանը ծնվել-մեծացել է ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում՝ 40-50-ականներին:
Նա խոստովանել է, որ դպրոցում հուսահատ կերպով փորձում էր կարդալ սովորել, բայց ամեն անգամ գրքում ինչ-որ «չինական ուղղագրություն» էր տեսնում: Ամեն անգամ ուսուցիչները նրա ծնողներին ասում էին, որ տղան ընդունակ է և կարող է դժվարությունները հաղթահարել, և նրան փոխադրում էին հաջորդ դասարան:
Դեռ մանուկ հասակում Կորկորանն աղոթում էր, Աստծուն խնդրում օգնել իրեն, որ կարդալ սովորի: Յոթերորդ դասարանում նա հասկացավ, որ պետք է ընկերանալ նրանց հետ, ովքեր կարող են իր փոխարեն տնային առաջադրանքներ անել: Քննությունների մեծ մասի ժամանակ նա հնարքների է դիմել՝ հանձնարարությունները փոխանցելով բարձր առաջադիմություն ունեցող ընկերներին և պատրաստի աշխատանքները հանձնելով:
Կորկորանին հաջողվեց ոչ միայն դպրոցն ու քոլեջն ավարտել, այլև աշխատանքի հրավեր ստանալ: Նրան հրավիրեցին դպրոցում աշխատելու, քանի որ կադրերի պակաս կար: Նա թեթև ատլետիկայի մարզիչ էր աշխատում, սովորեցնում էր ուսանողներին՝ արագ տպագրել մեքենայով:
«Ես երբեք գրատախտակին չեմ գրել: Մենք հիմնականում նայում էինք շատ ֆիլմեր և բանավիճում էինք», - պատմել է նա:
Առաջին անգամ իր գաղտնիքն ուսուցիչը բացահայտել է կնոջ առաջ: Ավելի ուշ Կորկորանը պարզել է, որ ինքն ԱՄՆ-ում միակ անձը չէ, ով գրագիտություն չունի: Արդյունքում նա գտել է 65-ամյա դաստիարակի, ով համաձայնել է իրեն զրոյից գրել-կարդալ սովորեցնել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին