Ես Պուտինին հավասար եմ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն համարում է «Պուտինին հավասար»։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Ես Պուտինին հավասար եմ։ Բացի այդ, Պուտինն ինձ հասկանում է»,- ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ բացատրել է Սիրիային հարված հասցնելու որոշումը։
«Սիրիային հարվածը պետք է ստիպի Պուտինին՝ հասկանալ, որ մենք այնտեղ ենք, և նա հասկանում է այսպիսի խոսքը։ Այդ որոշումը Սիրիայում խաղաղության հաստատման համար է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ Մակրոնը խոսել է Սիրիային հարված հասցնելուց առաջ չխորհրդակցելու որոշման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին