Հետաքննող հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Սթերլիթամակի դպրոցի վրա հարձակման մասին
Սթերլիթամակում դպրոցի վրա հարձակում է գործել 17-ամյա աշակերտը, ով սովորում է ուղղիչ դասարանում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Բաշկորստանի հետաքննության կոմիտեն։
«Նախնական տվյալներով, Սթերլաթամակում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցի ուղղիչ դասարանի 17-ամյա աշակերտը մտել է համակարգչային գրասենյակ, որտեղ իր դասընկերներն են եղել, իսկ մոտ եղած դանակով կտրել է աշակերտներից մեկի ձեռքը և դանակի հարվածներ հասցրել ուսուցչին: Այնուհետև վառելիք և լցրել և այրել»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ միացել է հրդեհային ահազանգը։ Միջադեպի ընթացքում աշակերտուհիներից մեկը ցած է նետվել երկրորդ հարկից։
Հարձակվողը և տուժաները հոսպիտալացվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան