Սոնա Տռուզյան. Տարածվել է ակնհայտ ապատեղեկատվություն
«ՀՀ քննչական կոմիտեի որևէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։ Քրեական գործով քննություն է տարվում նրանց ինքնությունը պարզելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա ներկայացմամբ, կատարվող քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են, ովքեր հարցաքննվել են և ազատ արձակվել։
«Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։ Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ, թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։
Կասկածյալներին, տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,-գրել է ՔԿ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Խիստ անթույլատրելի է factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը
- ՔԿ. Վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործը
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան