ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջևհարաբերությունների զարգացմանը, կարևորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան:
Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին վերաբերող հարցեր, կարևորվել է երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը: