Իրավունք 10:31 20/04/2018 Հայաստան

ՄԻՊ հաղորդումը՝ նախօրեին հավաքների մասնակիցների իրավունքների ապահովման առնչությամբ

ՄԻՊ-ն ամփոփիչ հաղորդում է ներկայացրել ապրիլի 19-ին հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների ապահովման առնչությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ։

12-ից բաղկացած հաղորդման մեջ ասվում է՝

1. Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:

2. Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է  հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Էրեբունու, Մալաթիայի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Շենգավիթի բաժիններ և Դավթաշենի բաժանմունք: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ 109 անձի հետ, որոնցից 22-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

3. Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու մի քանի փորձեր, որոնք, սակայն, կանխվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Ապրիլի 19-ին իրենց նախընտրած անձին տեղեկացնելու կամ զանգի իրավունքին առնչվող բողոքներ բերման ենթարկվածները չեն ներկայացրել:

4. Հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկված անձի համար միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.
- բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:

5. Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգերի ուսումնասիրության և Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման կասկածով բերման ենթարկված անձինք սահմանված ժամի ավարտից հետո շարունակում են պահվել բաժնում՝ քրեական վարույթի շրջանակում հիմնականում վկայի, իսկ մի քանի դեպքում նաև կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ենթարկվելու նպատակով: Այսպիսի յուրաքանչյուր դեպք արձանագրվել է և պարզաբանման պահանջով անհապաղ ներկայացվել Ոստիկանությանը:

6. Հատկապես մտահոգիչ են անչափահասների, մի շարք դեպքերում նաև դպրոցական աշակերտների առկայությունը Ոստիկանության բաժիններում: Նրանցից յուրաքանչյուրի հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցները տեղի են ունենում հատուկ սկզբունքով,  առանձնակի ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին և իրավունքների երաշխավորմանը: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ անչափահասներից մի քանիսը ներգրավված է նաև քրեական վարույթի շրջանակում:

7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել տեղեկություններ առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Այս տեղեկությունները պետք է դառնան անհապաղ ստուգման առարկա՝ նմանատիպ ցանկացած երևույթ բացառելու նպատակով:

8. Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի Ոստիկանության ծառայողների կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Ոստիկանություն:

9. Մեր կողմից արձանագրվել են նաև հրապարակված տեղեկություններ այն մասին, որ այսօր՝ ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը ենթարկվել են հարձակման մոտ 20 անհայտ անձանց կողմից: Ըստ հրապարակման՝ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:
Այս խիստ մտահոգիչ տեղեկությունները պետք է անհապաղ ստուգման ենթարկվեն պատշաճ քրեական ընթացակարգի շրջանակում՝ դեպքի բոլոր հանգամանքներն արագ պարզելու նպատակով: Այս հարցը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հրապարակմանն առնչվող բոլոր տվյալները Պաշտպանի աշխատակազմում գտնվում են ամփոփման փուլում: Համապատասխան գրություններ կհասցեագրվեն Ոստիկանությանը և քննչական մարմնին:

10. Պաշտպանի գրությամբ անհապաղ քննություն նախաձեռնելու հարց է  բարձրացվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ: Կրկին շեշտում ենք, որ հատկապես կարևորում ենք լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի ապահովումը: Նմանատիպ ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների՝ անկախ նրանց կարգավիճակից:

11. Նշված բոլոր տվյալների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ: Ոստիկանության բաժնում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում ներկայացվել է դա անհապաղ վերացնելու, իսկ առանց հիմքերի կամ սահմանված ժամից ավելի պահվող անձանց դեպքում՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:

12. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}