Իրավունք 14:30 21/04/2018 Հայաստան

ԱԱԾ. Ահաբեկչական գործողություններ են կանխվել, կան ձերբակալվածներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։

Այսպես՝

ԱԱԾ կանոնադրական խնդիրներին առնչվող հետախուզական և հակահետախուզա-կան գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների իրականացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակեր-պությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեության, ծայրահեղական հայացքների տարածման, անհանդուրժողականության և բռնության քարոզի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը և իրականացմանը նպաստող գործոնների ձևավորման մասին։

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողություններ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագործությունների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործողություններն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սարքերի տեղադրման, գործարկման և հանրավտանգ այլ գործողությունների իրականացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս համոզելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազ-մակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստությունը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խուզարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քուղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրատարրեր։

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցա-ռումներ և քննչական գործողություններ՝ ենթադրաբար կատարված հանցանքների հանգա-մանքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կա-տարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մար-մինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապահովելու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող  հանգամանքները պարզելու համար։

Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է հանցագործություններից անձանց, հասարակության և պետության պաշտպանությունն ապահովելու իր գործառույթների իրականացման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ ձեռնարկվող հակազդման հատուկ միջոց-ռումները կրում են շարունակական բնույթ։
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող նկրտումների ցանկացած դրսևորումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաքների մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն»:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}