Հարուցվել է քրգործ՝ լրագրող Արուս Հակոբյանի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնության գործադրմամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննության առարկա են դարձվել նաև դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ