Հասարակություն 11:35 23/04/2018 Հայաստան

Միլիոնավոր հավելվածներ ռիսկի են ենթարկում Android-սարքերի օգտատերերի անհատական տվյալները. «Կասպերսկի Լաբորատորիա»

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողները վերլուծել են Android-ի համար մի քանի տարածված հավելվածներ և հայտնաբերել, որ որոշ հավելվածներ օգտատերերի չծածկագրված տվյալները փոխանցում են HTTP արձանագրության (HyperText Transfer Protocol-հիպերտեքստի հաղորդման արձանագրություն) միջոցով։ Դրանով նրանք նման տեղեկատվությունը բացահայտման վտանգի են ենթարկում։ Ինչպես պարզել են փորձագետները, դրա պատճառը հիմնականում այն է, որ մշակողներն օգտագործում են պատրաստի կողմնակի գովազդային SDK-ներ (software development kit – ծրագրային ապահովման մշակման հավաքածու)։ Հետազոտված հավելվածների աշխարհով մեկ տեղադրման գումարային քանակը կազմում է մի քանի միլիարդ։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ SDK-ները այս կամ այն պլատֆորմի համար ծրագրային ապահովում (ԾԱ) ստեղծելու գործիքների հատուկ հավաքածուներ են։ Դրանք հաճախ տարածվում են անվճար և մշակողներին թույլ են տալիս կենտրոնանալ հավելվածի եզակի յուրահատկությունների վրա՝ պատրաստի լուծումներ առաջարկելով ստանդարտ գործառույթների համար։ Օրինակ՝ գովազդային SDK-երը հավաքում են օգտատերերի տվյալները, որպեսզի ցույց տան համապատասխան (relevant) հայտարարություններ։ Այդ նպատակով մոդուլը տվյալները հաղորդում է ժողովրդականություն վայելող գովազդային ցանցերի դոմեններին։

Հավելվածների հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ տվյալները չծածկագրված տեսքով փոխանցվում են HTTP արձանագրությամբ։ Դա նշանակում է, որ սերվերին փոխանցման ժամանակ դրանք ոչ մի կերպ պաշտպանված չեն. ծածկագրման բացակայության պատճառով տվյալները կարող է ձեռք գցել ով ցանկանա։ Օրինակ՝ դա կարող են անել չարագործները՝ չպաշտպանված Wi-Fi-ի կամ տնային վարակված երթուղիչի միջոցով։ 

Բացի այդ, ձեռք գցված տվյալները կարող են փոփոխվել։ Օրինակ՝ հավելվածը կարող է սկսել օրինականի փոխարեն ցուցադրել վնասաբեր հայտարարություններ։ Արդյունքում՝ օգտատիրոջը կարող են դրդել ներբեռնել վնասաբեր հավելված և այդպիսով ենթարկել ավելի մեծ վտանգի։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողները վերլուծել են հավելվածների լոգերը և ցանցային տրաֆիկը Android-ի ներքին վիրտուալ միջավայրում (այսպես կոչված «ավազարկղում»)։ Դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե որ հավելվածներն են փոխանցում չծածկագրված տվյալները HTTP-ով։ Նրանք նշել են մի քանի հայտնի դոմեններ, որոնց մեծամասնությունը դասվում է տարածված գովազդային ցանցերի շարքին։ Այդ SDK-ները կիրառող հավելվածների քանակը հասնում է մի քանի միլիոնի։

Նման դեպքերում կարող են գողանալ հետևյալ տեղեկատվությունը.

• անձնական տվյալներ. օգտատիրոջ անունը, տարիքը, սեռը։ Երբեմն այդ տեղեկատվության մեջ մտնում է եկամտի մակարդակը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն («Կասպերսկի Լաբորատորիա»-ի մեկ այլ հետազոտության համաձայն՝ ծանոթությունների հավելվածներում մարդիկ փոխանցում են բավականին մեծ ծավալով տեղեկատվություն);
• տեղեկատվություն սարքի մասին. արտադրող, մոդել, էկրանի լուծաչափ, օպերացիոն համակարգի տարբերակ և հավելվածի անվանում;
• սարքի տեղադիրք և, հնարավոր է, օգտատիրոջ տեղադիրք։ 

«Սկզբում մենք կարծում էինք, որ դրանք պարզապես մշակողների կողմից անվտանգության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մի քանի դեպքեր են։ Սակայն հիմնախնդրի իրական մասշտաբն ապշեցնում է։ Կողմնակի SDK-ները օգտագործվում են միլիոնավոր հավելվածներում։ Դա սպառնալիքի է ենթարկում անձնական տվյալները. դրանք կարող են գողանալ և ձևափոխել։ Իսկ դա, իր հերթին, կարող է հանգեցնել վնասաբեր ԾԱ-ով վարակման, շանտաժի փորձերի և օգտատերերի և նրանց սարքերի վրա այլ գրոհների»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Ռոման Ունուչեկը։ 
Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետ Արմեն Կարապետյանն օգտատերերին խորհուրդ է տալիս.
• Ստուգել հավելվածների թույլտվությունները։ Եթե հասկանալի չէ, թե ինչու է հավելվածը կատարում ինչ-որ գործառույթի հասանելիություն ստանալու թույլտվության հարցում, պետք չէ տալ այն։ Հավելվածների մեծամասնությանն անհրաժեշտ չէ հասանելիությունը օգտատիրոջ գտնվելու տեղի տվյալներին, այնպես որ, պետք չէ այն տրամադրել։

• Օգտագործել VPN (վիրտուալ մասնավոր ցանց)։ VPN-միացման օգտագործման դեպքում օգտատիրոջ սարքի և արտաքին սերվերների միջև տրաֆիկը կծածկագրվի։ VPN-սերվերների սահմաններից դուրս այն դեռևս չի ծածկագրվի, սակայն դա ավելին է, քան ոչինչը։

Հավելվածներում կողմնակի SDK-ների կիրառման հետ կապված վտանգների մասին ավելին կարելի է իմանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}