Քաղաքական 23:24 24/04/2018 Հայաստան

Փաշինյանի ասուլիսը՝ միջազգային լրատվամիջոցներին (լրացված)

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին պատասխանել  է միջազգային լրատվամիջոցների հարցերին։

«Որևէ թեկնածու Հանրապետական կուսակցությունից չի լինելու վարչապետ, Հայաստանում Հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը վերջացել է»,- լրագրողների հարցերին պատասխանելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հետաքրքրվեցին, թե նա պատրաստ է դառնալ վարչապետ, ինչին ի պատասխան ասաց. «Բազմիցս եմ ասել, եթե ժողովուրդն իմ վրա դնի այդ պարտականությունը, ես, իհարկե, կստանձնեմ այն։ Հասկանում եմ, որ կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի»։

Շարունակող հարցին՝ թե հենց ինքն այդպիսի ծրագիր ունի, նա պատասխանեց. «Խոսքը գնում է մեր հայտարարած կետերից երրորդի մասին, մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ և արդար ընտրություններ Հայաստանում։ Սա ամենակարևորն է և առաջին բանը, որ պետք է անենք՝ բարեփոխենք ընտրական օրենսգիրքը և քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Ես այսօր չեմ տեսնում որևէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ցանկությանը»։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ դուք առաջնորդել եք ժողովրդին, բայց արդյոք պատրա՞ստ եք առաջնորդել կառավարությանը։

«Մենք պատրաստ ենք մեր երկիրն առաջնորդել դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում։ Այսօր խոսքում ենք ժամանակավոր կառավարության մասին, կարծում եմ՝ ամենակարևոր և միակ պատասխանատվությունը, որ այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա՝ արդար և ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ունի և մեծ թիմ ունի այդ ամենին հասնելու համար, բայց մենք նաև կներառենք գուցե մի քանի այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ օրինակ քաղաքացիական հասարակությունից  և այլն»,- պատասխանեց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե որևէ քաղաքական ուժից ներառում կլինի՞, նա պատասխանեց. «Այս պահին մենք բաց ենք բանակցությունների համար, և եթե որևէ լավ առաջարկ ստանանք՝ կքննարկենք»։

Առաջիկա քայլերի մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց, որ իրենց հեղափոխությունը դեռ տրամաբանական ավարտին դեռ չի հասել: Նա տեղեկացրեց, որ վաղը հանրահավաք են անցկացնելու Հանրապետության հրապարակում:

«Այսօր հնարավորություն ունենք մեկ, անգամ կես ժամվա ընթացքում կազմակերպել ցանկացած միջոցառում: Մենք այս պահին տիրապետում ենք իրավիճակին, վայելում ենք ժողովրդի աջակցությունը: Որևէ մեկը պիտի չփորձի այդ կարևոր հաղթանակը ժողովրդի ձեռից տանել»,- ասաց նա:

Փաշինյանը հակադարձեց նաև իրենց շարժման հետևում տարբեր արտաքին ուժերի տեսնողներին, ասաց, որ իրենք օտարերկրյա ուժերի հետ որևէ խոսակցություն կամ բանակցություն չեն ունեցել, չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ իրենց շարժման մեջ. դա Հայաստանի մաքուր ներքին գործն է:

«Հույս ունեմ՝ բոլոր աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա: Մենք պատրաստ ենք ՀՀ - ՌԴ, ՀՀ - ԵՄ, ՀՀ - ԱՄՆ, ՀՀ - Վրաստան ապագա հարաբերությունների մասին խոսել, բայց մեզ համար ամենակարևորը հիմա Հայաստանի ազգային շահն է: Կուզեմ ավելացնել նաև Արցախի Հանրապետության շահը, մենք պաշտպանելու ենք, պաշտպանում ենք, նախկինում էլ պաշտպանել ենք և միշտ պաշտպանելու ենք Արցախի ազգային շահը և Հայաստանի ազգային շահը»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին հայ-ռուսական հարաբերությունների ապագայով: Փաշինյանը նշեց, որ հայկական իշխանությունները այդ հարցին պատասխանելու են միատեսակ, այն է՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ, շատ և շատ կարևոր են:

«Կասկած չկա, որ այդ երկրները եղբայրական պետություններ են, բայց դա չի նշանակում, թե այդ հարաբերություններում խնդիրներ չկան: Մեր նպատակների մեջ չի մտնում քննադատել դրանք, մեր խնդիրն է՝ դրանք լուծել բանակցությունների միջոցով, և ես վստահ եմ, որ այդ խոսակցությունը ստացվելու է»,- ասաց նա:

Իբրև օրինակներ՝ Փաշինյանն առանձնացրեց Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի հետ կապված խնդիրները, օրինակ՝ այն, որ ՀՀ քաղաքացիները հայկական վարորդական վկայականով չեն կարողնում վարորդի գործ անել:

Պատգամավորն առանձնացրեց նաև ԼՂ խնդիրը, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման, վաճառքի հարցը:

«Կարծում եմ՝ դրա հետևանքով ուժերի հավասարակշռությունը խախտվել է, և Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, կամա թե ակամա նպաստել է խնդիրների զարգացմանը, ու այդ հարցերը պետք է քննարկվեն»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կան նաև տնտեսության հետ կապված խնդիրներ, որովհետև շատ հայկական ձեռնարկություններ որոշակի խնդիրներ են ունենում ՌԴ տարածքում:

«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պարզապես պետք է համբերատար լինել և դրական տրամադրվածությամբ մոտենալ»,- հավելեց նա:

Ժողովրդի, հեղափոխության թեկնածու վարչապետի հաստատումն, ըստ Փաշինյանի, դարձյալ ժողովուրդը պիտի անի:

«Մենք դա հեշտությամբ կկազմակերպենք հրապարակում, ժողովրդին կներկայացնենք թեկնածություն, և ժողովուրդը իր պահվածքով կհաստատի թեկնածուին»,- ասաց նա:

Փաշինյանը  պատրաստակամություն հայտնեց՝ բոլոր ուժերի հետ խոսելու, գործընթացները քննարկելու, որպեսզի լինի խաղաղ, առանց ցնցումների իշխանության փոխանցում: Նրա խոսքով՝ հաղթանակը պիտի իր տրամաբանական ավարտին հասնի:

Ժողովրդավարությունն, ըստ Փաշինյանի, ոչ միայն իշխանություն ընտրելու հնարավորություն է, այլև այդ իշխանությանը ընտրությունների միջոցով հետ կանչելու, հեռացնելու, փոխելու հնարավորություն:

«Մեր խնդիրն այն է, որ ոչ ոք չի հավատում ընտրությունների արդյունքներին, որովհետև հայաստանցիների մեծամասնությունը համոզված են, որ բոլոր անցած ընտրությունները մեր անկախության ընթացքում կեղծված են եղել, և մեզ համար ժողովրդավարությունը իրական արժեք է»,- ասաց նա:

Փաշինյանը կրկին ընդգծեց, որ վրեժխնդրություն չի լինելու, լինելու է օրինականություն: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-իրանական և հայ-վրացական հարաբերություններին ստրատեգիական նշանակություն է տալիս, կարևորում է ՌԴ, ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերությունները, սակայն կրկին ընդգծեց՝ որևէ ուղղությամբ հարաբերությունների զարգացումը չի լինելու մեկ այլ ուղղության հաշվին:

Մարտի 1-ի մեղավորների մասին հարցին անդրադառնալով՝ նա ասաց, որ ինքը դատախազ չէ, չի կարող և պիտի չասի, թե ով է մեղավոր կամ ով անմեղ, ընդամենը ասում է, որ այդ սպանությունները պիտի բացահայտվեն:

Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրն, ըստ Փաշինյանի, երկրի արդյունավետ կառավարումն ու իսկապես ազատ, օրինական ընտրությունների անցկացումը պիտի լինի: Թե վարչապետ ընտրվելու դեպքում ովքեր կլինեն իր կառավարության թիմում՝ Փաշինյանը չհստակեցրեց, նշեց, որ ամեն ինչ կախված է նաև քաղաքական կոնկրետ իրավիճակից:

«Կարծում եմ, որ մեր գործող կառավարությունում, հատկապես դրա միջին օղակում, շատ կան այնպիսի պաշտոնյաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն, նաև մեր կողմնակիցները, որոնք հաջողությամբ կշարունակեն իրենց աշխատանքը: Մենք կադրային ջարդ չենք իրականացնելու, հատուկ ծառայություններում և ոստիկանությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնք կշարունակեն իրենց ծառայությունը»,- ասաց նա:

Փաշինյանը հորդորեց հավատալ իր թիմին: Հարցին՝ ինչ քայլերի կդիմի, եթե հանրապետականները չցանկանան լուռ հեռանալ, նա նշեց, որ այդ դեպքում ակցիաները կշարունակվեն ավելի մեծ ծավալով:

Ժողովրդական հեղափոխության օրակարգային հաջորդ հարցն, ըստ Փաշինյանի, ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելն է, երրորդը ժամանակավոր կառավարության կազմումը, չորրորդը խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը:

«Ինձ համար մոդելը, որին արժե հետևել, Նելսոն Մանդելան է և Չէ Գևարան, համեմատություններ են տանում նաև Գանդիի հետ, հաճելի է, բայց այս պահին կուզեի խոսել Նելսոն Մանդելայի մասին, որովհետեւ մեր քաղաքական շարժման համար ամենակարևոր դետալը երկրում միջավայրի փոփոխությունն է: Անկախությունից հետո շատ արագ այդ դրական միջավայրը մենք կորցրինք, երկրում սկսվեց ընկճախտ, և կարծում եմ, որ այս շարժմամբ մենք հաղթահարեցինք դեպրեսիայի իրավիճակը»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}