ԱՄՆ կոնգրեսը որոշել է չօգնել Ասադի կողմից վերահսկվող տարածքներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որով Վաշինգթոնին արգելվում է օգնություն ցուցաբերել Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են Բաշար Ասադի ռեժիմի կողմից: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Ամերիկացի օրենսդիրները միևնույն ժամանակ դեմ չեն սիրիական իշխանությունների կողմից չվերահսկվող շրջանների վերականգնման հարցում օգնության ցուցաբերմանը: Ըստ Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերով կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսի՝ այս օրինագիծը թույլ չի տալիս, որ ամերիկացի հարկատուների ռեսուրսները Ասադի և իր կողմնակիցների «հանցավոր ռեժիմի» ձեռքն անցնեն:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը Սիրիայի վերականգնումը գնահատել է 200-300 մլրդ դոլար
- Մակրոնը ցանկանում է ակտիվացնել սիրիական հարցով երկխոսությունը