Թուրքմենստանում կանանց արգելել են մարմինն ընդգրկող հագուստ կրել
Թուրքմենիայում ոչ պաշտոնապես արգելել են մարմինն ընդգրկող, կառուցվածքն ընդգծող, կիպ զգեստները: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նշվում է, որ այսուհետ զգեստները պետք է լինեն ուղիղ, որպեսզի կանանց կառուցվածքն ամբողջությամբ ծածկված լինի:
Զգեստը պետք է այնքան երկար լինի, որ հասնի հատակին, կարող են բաց լինել միայն կոշիկների ծայրերը: Հագուստի թևքերի երկարությունը պետք է առավելագույնը լինի՝ մինչև մատների վերջին ֆալանգները:
«Վերադառնում ենք անցյալ: Ես 20 տարեկան եմ, պետք է հագնեմ իմ տատերի հագուստնե՞րը: Ո՞րն է հաջորդ քայլը, փարանջա՞ն» - զայրացած ասում է Աշխաբադի բնակչուհիներից մեկը:
Իսկ այդ ընթացքում կանայք գեղեցկության սրահներում սկսել են շիկահերից դարձյալ սևահեր դառնալ: Հրահանգ է եղել ամսագրերից վերացնել բաց գույնի մազերը, իսկ գեղեցկության սրահի այցելուներին բացատրել, որ շիկահեր կանայք գռեհիկ են թվում, տղամարդկանց համար մատչելի և դրանով նրանց դրդում են պատասխան գործողությունների:
Ոստիկանները սկսել են կանգնեցնել 22:00-ից հետո փողոցում զբոսնող կանանց ու տղամարդկանց: Եթե նրանց կանգնեցրել են կամ առավել ևս՝ տարել են ոստիկանություն, ապա նրանք պետք է ապացուցեն, որ իրավունք ունեն զբոսնելու, առավել ևս՝ իրար ձեռք բռնած, իսկ ձեռք բռնելու իրավունք նրանք կունենան միայն ամուսնության վկայականի դեպքում:
Տղամարդը պետք է գնա փաստաթղթի հետևից, աղջիկը սպասի ոստիկանական բաժանմունքում: Եթե ապացույցը չգտնվի, ապա նրանց սպասվում է հակաօրինական և ստորացուցիչ ստուգումների գործընթաց, այդ թվում՝ հետազոտում՝ վեներական հիվանդությունների ախտորոշման համար: Այս քայլը իրավապահները բացատրում են նրանով, որ ցանկանում են երիտասարդությանը, ու հատկապես՝ աղջիկներին, հետ պահել հիմար քայլերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ