Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարը, ընդգծել, որ Հայաստանն այլևս այդ պարքարի առաջամարտիկներից է։ Տարբեր միջազգային կառույցներում հայկական դիվանագիտության ջանքերից բացի, հիշատակել նաև այս տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից Իրաքում եզդիների դեմ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Հայաստանի դեսպանը, եզրափակելով իր ելույթը, ընդգծել է․ «Մեծ եղեռնը, սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր հայի ընտանիքի պատմության մաս է։ Բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլևս սգո օր չէ, այլ խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Հենց վերածնունդի և հավերժության խորհրդով էլ Եվրոպայի խորհրդի պալատի դիմաց այս տարվա հունվարից վեր է խոյանում Ստրասբուրգում hայկական առաջին խաչքարը»։
Ելույթներով հանդես են եկել նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա են եղել Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ