Ղազախստանում ամերիկյան երկու բազա կհայտնվի
Ղազախստանը վերջնական որոշում է կայացրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից ղազախական «Ակտաու» և «Կուռիկ» նավահանգիստներն իբրև տարանցիկ միջոց օգտագործելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Նավահանգիստներն օգտագործվելու են Աֆղանստան հատուկ բեռներ ուղարկելու համար:
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այդ փաստաթուղթը կստորագրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Փորձագետները կարծում են, որ «Ակտաու» նավահանգիստն ինքնաբերաբար դառնում է Պենտագոնի և իր դաշնակիցների բազան, որքան էլ այն «տարանցիկ» հանգույց կամ կենտրոն անվանեն:
Դեպի Աֆղանստան հատուկ բեռների տարանցիկ երթուղին ԱՄՆ-ի առաջարկով կանցնի Վրաստանից և Ադրբեջանից Կասպից ծովով դեպի Ղազախստան, ապա երկաթուղային տրանսպորտով դեպի Ուզբեկստան, ապա Աֆղանստան:
Այս մասին խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդրախմանովը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Ղազախստանի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2010-ի հունիսի 20-ին և փոխվել է ամերիկյան կողմի խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ