Բրիտանիան որոշել է բացահայտել օֆշորային հաշիվ ունեցող ռուսներին
Մեծ Բրիտանիան մտադիր է բացահայտել այն կազմակերպությունների շահառուներին, ովքեր միջոցներ են պահում բրիտանական Կայմանովյան կղզիներում և բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Համապատասխան օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ շաբաթ։ Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Էնդրյու Միտչելլի խոսքով՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է այդ փաստաթղթի նախապատրաստմանը, քանի որ այն կօգնի համոզվել, որ «բրիտանական դրոշի ներքո աշխարհի ցանկացած կետում կեղտոտ փողեր չեն թաքցնում»։
Համաձայն այդ օրինագծի՝ Միացյալ Թագավորության բոլոր կախյալ ու անդրծովյան տարածքները ստիպված կլինեն մինչև 2020 թիվը թափանցիկության բարեփոխում անցկացնել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական իշխանությունները պատժամիջոցների տակ հայտնված բիզնեսմեններին օգնելու համար քննարկում են օֆշորների ստեղծման հարցը։