Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել իրեն պատկանող օբյեկտները
Ռուսաստանը պնդում է, որ պետք է վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող բոլոր վեց օբյեկտները, որոնք խլել է ԱՄՆ-ն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները չորեքշաբթի ժամանել են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության նստավայր, բացել դարպասները և մտել շինություն։ Ավելի վաղ ԱՄՆ-ն պահանջել է ապրիլի 2-ին փակել Սիեթլում գլխավոր հյուպատոսությունը և նստավայրն ազատել ապրիլի 25-ի առթիվ։
Զուգահեռաբար արտաքսվել է 60 ռուս դիվանագետ, ում կասկածում էին լրտեսության մեջ, դա նաև պատասխանն էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Ռուսաստանի հավանական մասնակցությանը։ Ավելի վաղ ԱՄՆ-ում փակվել էին նաև ռուսական սեփականություն հանդիսացող այլ օբյեկտներ։
«Մենք մեր կողմից պնդում ենք, որ պետք է վերադարձնել ԱՄՆ-ի խլած բոլոր վեց օբյեկտները, որոնք համարվում են ռուսական սեփականություն։ Մեզ այնտեղ չեն թողնում մուտք գործել անգամ կոմունալ համակարգերի աշխատանքը ստուգելու»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց