Նիկոլ Փաշինյան. Երևանում առանց պետհամարանիշի մեքենա չպետք է լինի
Հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում կոչ արեց Երևանում միառժամանակ դադարեցնել փողոցներ փակելն ու առանց պետհամարանիշերի մեքենաներով երթևեկելը:
«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ ստացա այն մասին, որ Երևանում շատ կան առանց պետհամարանիշերի ու պետհամարանիշերը փակած մեքենաներ, որոնք պատճառ են դառնում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումների:
Կոչ եմ անում, միառժամանակ դադարեցնել Երևանի փողոցները փակելը ու զբաղվել երթևեկության կարգ ու կանոնի հաստատմամբ: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ առիթից օգտվեն ու սա վերածեն անկառավարելի, անվերահսկելի ինչ-որ բանի: Մենք առաջին հերթին պետք է զբաղվենք քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ»,-նշեց նա:
Փաշինյանը կոչ արեց ինքնակազմակերպվել ու թույլ չտալ պետհամարանիշերը հանած կամ փակած մեքենաներով երթևեկել. «Մենք նույն տրամաբանությամբ ասում էինք, որ դիմակներով մարդիկ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին»:
«Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ օգտագործում են ստեղծված իրավիճակը, ճռռիկներ ու վռռիկներ են անում, ես համարում եմ, որ Երևան քաղաքում առանց պետհամարանիշի մեքենա չպիտի լինի»,-ասաց նա:
Ինքն էլ, իջնելով մեքենայից, ճանապարհները փակած քաղաքացիներին կոչ արեց բացել:
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով տուժած մեկ տարեկան երեխան մահացել է
- Երթևեկության անարխիա, որ մարդկային կյանքեր է արժենում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան