Տնտեսվարողների բարեխղճության կանխավարկածը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը. ԱԻՆ
Այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությունը: Ռուս գործընկերները Հայաստան են ժամանել ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարների պայմանավորվածության համաձայն՝ հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությանը:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հրդեհային տեսչության բնագավառում Ռուսաստանի փորձը շատ օգտակար կարող է լինել, քանի որ այս պահին բարեփոխումներ են իրականացվում ՀՀ ԱԻՆ հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ոլորտում:
«Այս տարվա համար նախատեսված պլանային ստուգումներին զուգահեռ իրականացվում են նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ըստ ռիսկայնության սահմանելով ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը: Հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի յուրաքանչյուր օբյեկտի գործատուի, աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածությունը, սակայն պետք է արձանագրենք, որ միայն տնտեսվարողների բարեխղճությանն ապավինելը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը, - ավելացրել է Դ. Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի»-ում
- «Հրակայուն Երևան». ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային վարժանքները մայրաքաղաքում
- «Դալմա Գարդեն մոլ»-ում հակահրդեհային վարժանք է իրականացվել
- Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար 40 կենտրոնների աշխատանքը դադարեցվել է ՌԴ-ում
- ԱԻՆ-ը ոչ բարվոք հակահրդեհային վիճակում գտնվող օբյեկտներ է հայտնաբերել Երևանում և մարզերում
- ԱԻՆ-ը հակահրդեհային ստուգայցերի ժամանակ հայտնաբերել է բազմաթիվ թերություններ
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով