Քաղաքական 20:53 27/04/2018 Հայաստան

Փաշինյան. Հայաստանը հավատարիմ կմնա և ԵՄ հետ կնքած համաձայնագրին և ԵՏՄ հետ ստորագրված պայմանագրին

20։44
Հանրահավաքի հարթակից ներկաներին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին հաղթել է, և հաղթել է անվերապահորեն, և դա արձանագրելով՝ ինքը ցանկանում է ասել, որ ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդը այլևս երբեք չեն պարտվելու, և հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեկիցը:

«Որևէ կասկած չկա, որ այս հզոր և ոգեղեն ժողովուրդը հաղթելու է ԼՂ հակամարտությունը, որևէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է կոռուպցիային, աղքատությանը, որևէ կասկած չկա, որ այս ժողովուրդը հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը, և սկսվելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի սիրելի, երջանիկ հայրենիք»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ այսօր ՀՀ քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկներն ու միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է իր ապագային: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է, և այդ հաղթանակը անշրջելի ու երաշխավորված դարձնելու համար կա միայն մի ճանապարհ, այն է՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելը:

«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց՝ եթե կա մի ճանապարհ, որը չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությունը, ապա ինքը կհրաժարվի այս հայտարարությունից, բայց քաղաքական պատասխանատվությունը և պահի լրջությունը ստիպում են արձանագրել հետևյալը՝ ժողովուրդը հաղթել է, և նրա հաղթանակը պետք է «դե-յուրե» նաև մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք ընտրություններում:

«Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է, հաղթանակած սիրո, հաղթանակած միասնության Հայաստանն է»,- ասաց նա: 

Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Մենք ՌԴ թշնամին չենք, բայց առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհներով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու:

«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որ այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և ԼՂՀ համար, քան ապահովում է մինչև հիմա»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ իրենք այս հարցերի լուծումը չեն պատկերացնում հակամարտության տոնայնությամբ, սրանք համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարցեր են: Հայաստանն, ըստ Փաշինյանի, հավատարիմ կմնա նաև ԵՄ հետ կնքած համաձայնագրին և ԵՏՄ հետ ստորագրված պայմանագրին, սակայն դա չի նշանակում, թե իրենք համարում են՝ երկու ուղղությամբ էլ ՀՀ համագործակցությունն անթերի է:

«Մենք պիտի ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի, և ես համոզված եմ, որ այսպիսի հզոր ժողովրդի աջակցությամբ մենք դա անպայմանորեն և անխուսափելիորեն կանենք»,- ասաց նա:

Քաղաքական այս իրավիճակն, ըստ Փաշինյանի, ունի մեկ լուծում՝ ԱԺ բոլոր խմբակցությունները համաձայնությամբ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում ժողովրդի թեկնածուին, և մայիսի 1-ին նրան ընտրում են ՀՀ վարչապետ: «սա իրավիճակի միակ ճանապարհն է, մնացած լուծումներն ավելի են խորացնելու ճգնաժամը, և հրապարակներում հավաքված հարյուր հազարավոր քաղաքացիների թիվը հասնելու է միլիոնների»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ընդգծեց՝ մարդիկ դուրս են եկել ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ իրենց իրավունքի, ազատության, արժանապատվության համար:
հանրահավաքն ավարտվելու է երթով: Նա հիշեցրեց՝ ուղիղ 28 օր առաջ հենց այս հրապարակից է սկսել իր պայքարը և համոզված է եղել հաղթելու է:

20։13
«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը շարքային գյումրեցուն դիմելով՝ նշեց. «Շնորհակալություն քեզ, քո թասիբին, քո պայքարին»:

Նա ասաց, որ արդեն երկար տարիներ պայքարող, երբեք չհուսահատվող, չընկճվող գյումրեցիները մշտապես շարունակել են այդ պայքարը:

«Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ մեր թասիբի, մեր նամուսի, մեր հաղթանակի համար: Այսօր ժամանակն է ընդամենը երեք-չորս օր կանգնել, կռել այդ հաղթանակը, ամեն մեկս պարտավոր ենք մեր բաժին բեռը վերցնել»,- ասաց նա:

20։05
Դերասան Հայկ Մարությանը նախ նշեց, որ այսօր պատահաբար պարզել է՝ արմատներով գյումրեցի է : Մարությանը նշեց՝ որպեսզի արդեն իսկ ձեռք բերված հաղթանակը լինի վերջնական, ևս մեկ քայլ կա՝ անելու, այն է՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: «Իսկ դրա համար պետք է ունենանք մեր ժողովրդական թեկնածուն»,- ասաց նա:

Մարությանը հիշեցրեց՝ այս շարժումն աշխարհի ամենախաղաղ շարժումն է, որին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները ձեռքերը վեր պարզեցին:

19։56
Դերասանուհի Արսինե Խանջյանը նշեց, որ դժվարանում է բառերով արտահայտել իր ապրումները:
«Ես այսօր այստեղ եմ պարզապես, որ մարմնիս վրա զգամ այն գործը, որ արել եք»,- ասաց նա: Խանջյանը նշեց, որ Սփյուռքը միշտ գիտակցել է՝ պետք է մասնակցել Հայաստանի ներքին կյանքին, սակայն չի իմացել մասնակցության ճիշտ ճանապարհները:
«Ոչ թե մենք պետք է այդ փոփոխությունը բերենք, այլ այսօր դուք եք որ կարող եք հաղթել ու փոփոխություն բերել: Նիկոլ Փաշինյանը ձեզ պարզապես ուղղություն տվեց»,- ասաց նա:

Խանջյանը ողջունեց անկախությունը մարդկանց հոգիներում, կամքում, հավատքում, նշեց, որ կարևորը ազատ, անկախ Հայաստանն է:

19։35
Ողջունելով հանրահավաքի մասնակիցներին՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ այլևս չկա ատելություն, կա միայն սեր՝ ժողովրդի, երկրի, մարդու հանդեպ:
«Այդ սերը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հանդիպել է բոլորիդ, բոլորից ստացել է սեր, դարձել մեծ ալիք, սրբել-տարել այն փոքր ատելությունը, որ մնացել էր մեր երկրում»,- ասաց նա:

19։26
Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը»նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը: Գյումրիում է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Հանրահավաքի մասնակիցները «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընդունեցին «Ողջույն, Նիկոլ», «Նի-կոլ, վար-չա-պետ» կոչերով, «Նիկոլ, Գյումրին քեզի սիրե գը» և այլ պաստառներով:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց չթուլանալ, չհոգնել և շարունակել պայքարել իրենց ազատությունների և արժանապատվության համար:

«Տարակույս չունեմ, որ մենք ունենալու ենք մեր ազատ և արդար Հայաստան»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}