Վարշավան ԱՄՆ-ին խնդրել է ավելացնել իր ռազմական ներկայացվածությունը Լեհաստանում
Պաշտոնական Վարշավան Վաշինգտոնին խնդրել է մեծացնել իր ներկայացվածությունը Լեհաստանում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն, նշվել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար Մարիուշ Բլաշչակի և ԱՄՆ նախագահի՝ պաշտպանական հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը։
«Նա շատ լուրջ մոտեցավ Լեհաստանում ամերիկյան զինուժի թվի ավելացման մեր առաջարկին»,- հանդիպումից հետո ասել է Բլաշչակը։ Դեռ ԱՄՆ թռիչքից առաջ նա ասել է, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել ավելի մեծ թվով ամերիկացի զինծառայողների և այդ խնդիրը բարձրացնելու է Վաշինգտոնում։ Բլաշչակը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ։
ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջնային ներկայացվածության շրջանակներում Լեհաստանում ամերիկյան ռազմական գումարտակային խումբ է տեղակայված, իսկ համաձայն տարածաշրջանի ամրապնդման նախաձեռնության՝ զրահատանկային բրիգադի ռազմական խումբը։ Բացի այդ, Լեհաստանում տեղակայված է ռազմական ավիացիայի ռոտացիոն խումբը։