«Հրապարակ». Փաշինյանը ցանկանում է, որ իր թեկնածությունը առաջադրվի ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսենսուսով
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։ Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի եղել։ Փաշինյանի «հակահեղափոխական», ընկերները՝ «Լուսավոր Հայաստանից» և «Հանրապետությունից» որոշել են մի ոտ առաջ ընկնել և առանց «ՔՊ»-ի հետ համաձայնեցնելու հայտարարել նրան առաջադրելու մասին՝ նախքան դիմումն ԱԺ քարտուղարություն ուղարկելը։
Սակայն Փաշինյանը կասեցրել է պրոցեսը, ասելով, որ իր թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսենսուսով, քանի որ դա է ժողովրդի պահանջը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում