Պարզաբանում. Կարեն Կարապետյանի հնչեցրած տեսակետները ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ կապ չունեն
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը տարածել է պարզաբանում՝ պատգամավորի հարցազրույցի վերաբերյալ:
«Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ 1in.am կայքին տված հարցազրույցի հետ:
Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որևէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ»:
Կարեն Կարապետյանը հարցազրույցում մասնավորապես նշել էր. «Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել»: