Դոնալդ Թրամփ. Մենք չենք ցանկանում լինել համաշխարհային ոստիկան
ԱՄՆ-ը այլևս չի լինի համաշխարհային ոստիկան, և դրա համար ահռելի գումարներ չի ծախսի: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ամենաքիչն ենք ցանկանում դառնալ համաշխարհային ոստիկան: Տասնամյակեր շարունակ մենք ահռելի գումարներ ենք ծախսում աշխարհում կարգ ու կանոնի պահպանման համար և դա չպետք է լինի մեր գերակայությունը: Մենք ցանկանում ենք կարգ ու կանոն հաստատել մեր մոտ, մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բոհարիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: