ԶԼՄ-ները որոշել են ԱՄՆ գլխավոր թշնամուն
ԱՄՆ գլխավոր թշնամին պետական պարտքն է: Նման կարծիք է հայտնել National Interest ամերիկյան վերլուծական ամսագրի փորձագետը, հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ԱՄՆ-ը շարժվում է դեպի տեխնիկական դեֆոլտ: Համաձայն Կոնգրեսի բյուջետային վարչության հետազոտությունների՝ ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 1.6 տոկոսը, ինչը հավասար է դաշնային եկամուտին 9.4 տոկոսին: Նշվում է, որ 2022 թվականին այդ ցուցանիշը կաճի համապատասխանաբար 2.7 և 16 տոկոսների:
Ամսագրում կարծում են, որ ԱՄՆ-ի տոկոսային պարտքը կհասնի 20 տոկոսի, ինչը կնշանակի, որ ԱՄՆ քաղաքացիները աշխատած յուրաքանչյուր 5-րդ դոլարը կվճարեն պետական պարտքը մարելու համար:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, կվերակառուցեն պետական պարտքը ճապոնական և չինական վարկատուների օգնությամբ:
Մարտին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 21 տրիլիոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան