Ճապոնիայի արդարադատության նախարարը ներողություն է խնդրել, որ ոստիկանությունը 23 օր չի կարողացել գտնել հանցագործին
Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավան ներողություն է խնդրել, որ ոստիկանությունը 3 շաբաթ շարունակ չի կարողացել գտնել փախուստի դիմած հանցագործին, հայտնում է РИА Новости-ն:
«Խորապես ներողություն եմ խնդրում նրա համար, որ այսքան երկար ժամանակ բնակչությանն անհանգստություն ենք պատճառել: Մենք ստուգում կիրականացնենք, որի արդյունքների հիման վրա միջոցներ կմշակվեն նման դեպքերն ապագայում կանխելու համար», - ասել է նախարարը:
27-ամյա Տացումա Խիրաոն, ով բանտում էր գտնվում գողությունների համար, բանտից փախել էր ապրիլի 8-ին: Հանցագործին ձերբակալել են ոչ թե հատուկ գործողությունների արդյունքում, այլ ինտերնետ-սրճարանի աշխատակցի զանգից հետո, ում ծանոթ է թվացել այցելուի դեմքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր