Աշխարհում աշխատողների ավելի քան կեսը պաշտոնապես գրանցված չէ. ՄԱԿ
Աշխարհում երկու միլիարդ մարդ աշխատում է ոչ պաշտոնապես։ Այս մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում, փոխանցում է Корреспондент-ը։
Նշվում է, որ այդ աշխատողների մոտ 60 տոկոսը ապահովված չէ աշխատանքային նորմալ պայմաններով և չունեն սոցիալական երաշխիքներ։
Հետազոտության տվյալներով՝ պաշտոնապես չձևակերպված աշխատողների ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին՝ 93 տոկոս: Աֆրիկայում ոչ պաշտոնապես է աշխատում աշխատավորների մոտ 86 տոկոսը, Ասիա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանում, ինչպես նաև արաբական երկրներում՝ մոտ 68, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 40, իսկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 25 տոկոսը:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ տղամարդիկ ոչ պաշտոնապես աշխատանքի են ընդունվում 5 տոկոսով ավելի հաճախ, քան՝ կանայք, սակայն ոչ պաշտոնապես աշխատող կանանց իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում։