Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 4-6 բաժակ ջուր խմել
Անգլիայի առողջապահական ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս օրվա մեջ 6-8 բաժակ ջուր խմել։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Կոպիտ հաշվարկներով՝ դա նույնն է, ինչ երեք կամ չորս 500 մլ-անոց շշով ջուր խմելը։
Փորձագետները վստահ են, որ եթե այս կանոններին հավատարիմ մնան, ապա առողջության վրա դրա բացասական հետևանքները շատ արագ ի հայտ կգան։
Ինչպես նշվում է, բարձրահասակ կամ ամրակազմ մարդկանց խորհուրդ է տրվում ավելի շատ հեղուկ օգտագործել, իսկ ալկոհոլի օգտագործման դեպքում մասնագետները հորդորում են խմիչքից հետո մեկ բաժակ ջուր խմել։
Ընդ որում՝ պարտադիր չէ հենց միայն ջուր խմել։ Մասնագետները խորհուրդ են տալիս նաև յուղազրկված կաթ, շաքար չպարունակող խմիչքներ, սև և բուսական թեյ, սուրճ։ Սրանով հանդերձ՝ մասնագետները նշում են, որ օրվա մեջ պետք է խմել ոչ ավելի, քան 150 մլ հյութ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան