Քաղաքական 13:22 01/05/2018 Հայաստան

Պատգամավորների հարցերը՝ վարչապետի թեկնածուին (ուղիղ)

Խորհրդարանում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հաջորդեց պատգամավորների հարցերը թեկնածուին։

Փաշինյանին հարց ուղղելու համար հերթագրվել է 26 պատգամավոր։

ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր խորհրդատանում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից  հետաքրքրվեց, թե վարչապետ դառնալու դեպքում արդյո՞ք երկիրը միմիայն լիբերալ գաղափարախոսությամբ է ղեկավարվելու:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ ինքը իրեն լիբերալ չի համարում, իսկ աշխարհում «իզմ»-երով պայմանավորված սահմանազատումները վերանում են. «Հիմա մի դարաշրջանում ենք ապրում, երբ ամենակարևորը ոչ թե «իզմն» է, այլ մարդու երջանկությունն ապահովելը»,-ասաց նա:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանն էլ խնդրեց պարզաբանել, թե որոնք են սահմանադրական այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրականացնել նրա նշած ժամկետում՝ վարչապետի ընտրությունից հետո երկու ամսվա ընթացքում։

Փաշինյանը պատասխանեց, որ մեխանիզմների տարբերակներից մեկը հետևյալն է. «Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը, և չի նշանակվում նոր վարչապետ, այդ պայմաններում մենք իրավունքի ուժով լուծարում ենք Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մենք կարծում ենք, որ կա հնարավորություն այս հարցի շուրջ քննարկումների միջոցով հասնել համաձայնության։ Ընդունում եմ, որ այստեղ նունպես չպետք է լինի կառավարության կամ իշխանության պարտադրանքի որևէ մեթոդաբանություն։ Հավատում եմ, որ կարող ենք քաղաքական անհրաժեշտություններն արձանագրելով՝ գալ ընդհանուր հայտարարի»։

Նույն խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցրեց. «Համոզվա՞ծ եք, որ կարող եք տանել այն բեռը, որը պատրաստվում եք վերցնել, որովհետև Ձեր հայրն էլ չի ուզում, որ դուք  դառնաք վարչապետ»։

Նա պատասխանեց, որ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ. «Որևէ մեկին իմ քաղաքական կենսագրության մեջ հիմք չեմ տվել այլ կերպ մտածելու»։

«Թե արտախորհրդարանական, թե խորհրդարանական ուժերը պետք է վստահ լինեն, որ արդար և թափանցիկ ընտրություններ պետք  է լինեն։ Ինչպե՞ս եք դու պատկերացնում այդ վստահության ապահովումը»,- հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Կարևորելով հարցը՝ Փաշինյանը պատասխանեց. «Կա մի կարևոր նախապայման, պետք է հնարավորինս հավասար մեկնարկային հնարավորություններ ստեղծել բոլորի համար։ Այստեղ, ցավոք սրտի, ոչ տեսականում, ոչ գործնականում բոլորին հարյուր տոկոսանոց նույն պայմաններում հնարավոր չի դնել՝ սկսած նրա քաղաքական ակտիվությունը։ Ճիշտ եք ասում, որ այս հարցի շուրջ ժամկետների, մեթոդների, գործիքների շուրջ լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա և կոնսենսուս, ակնհայտ է»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց. «Հույս ունենա՞նք, որ Ձեր ընտրվելու պարագայում մենք այլևս չենք ապրելու այն երկրում, որտեղ մանր ու միջին բիզնեսն ուղղակի կեղեքվում է հարկային մարմինների կողմից, որտեղ մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների։ Երաշխիք է պետք, ոչ թե խոստումներ, խոստումներ շատ ենք լսել»։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ երաշխիքները պետք է ստեղծվեն հընթացս. «Հիմա մենք ունենք ամենակարևոր երաշխիքը և այդ երաշխիքն այս դահլիճում չէ, այլ հրապարակում կանգնած ժողովուրդն է։ Վերջ, Հայաստանում իշխանության տերը ժողովուրդն է։ Մանցածը օրենսդրական կարգավորումների խնդիր է։ Մենք ընդամենը դե ֆակտո գոյություն ունեցող արգելքները վերացնելու ենք»։

ՀՀԿ-ական տագամավոր Տաճատ Վարդապետյանը հարցրեց, թե ընտրվելու պարագայում ինչպե՞ս է ուրվագծվելու պետության ռազմական ծախսերի դինամիկան։

«Ռազմական ծախսերը պետք է լինեն ադեկվատ՝  տարածաշրջանային իրավիճակին։ Այո, ես համարում եմ, որ Հայաստան ունի ռազմական ծախսերի մեծացման անհրաժեշություն, և ես համոզված եմ, որ կկարողանանք բյուջետային եկամուտներն էականորեն ավելացնել և դրա արդյունքում կավելանան նաև ռազմական ծախսերը»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ հետաքրքրվեց, թե ՀՀ-ի գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների հարցում ինչպիսի՞ բացթողումներ կան, որո՞նք նրա վարչապետության օրոք կշտկվեն։

«ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ-ում: Փոքրամասնությունների իրավունքները ՀՀ-ում վատ վիճակում չեն, բայց գիտեմ ոլորտ, որտեղ նրանց համար էականորեն սահմանափակած են, դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է։ Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ շտկեն այդ բացը, նաև որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց ավանդույթները պահպանելու և զարգացնելու իրավունք ունենան, ունենալով լիարժեք իրավունքներ»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթի կասեցումը և ներգաղթի կազմակերպումը»։
Վարչապետի թեկնածուն ի պատասխան նշեց. «Կարծում եմ, որ այն ոգևորությունը, այն մթնոլորտը, որն «Իմ քայլը» շարժման շրջանակներում հաստատվել է Հայաստանում, այդ զգացողությունը մարդկանց լրջորեն կապում է իրենց հայրենիքի հետ։ Այսօր հազարավոր մարդիկ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եկել են Հայաստան, որպեսզի այս շարժմանը մասնակցեն, և համոզված եմ՝ արտագաղթի դադարեցման և ներգաղթի կազմակերպման պրոցեսն արդեն իսկ սկսվել է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}