«Der Spiegel». Գերմանական կործանիչները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին
Գերմանիայի ռազմաօդային ուժերի 128 միավոր «Eurofighter» կործանիչներից իրականում մարտունակ են միայն 4-ը: «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է գերմանական «Der Spiegel»-ը:
Նշվում է, որ այդ կործանիչների մեծ մասը անպիտան է ռազմական գործողություններ իրականացնելու համար: Կործանիչների մեծ մասը գործողություններ չի իրականացնում, շարժիչի հովացման համակարգի հետ ունեցած խնդիրների պատճառով: Տեխնիկական բավարար եզրակացություն է ստացել միայն 10 կործանիչ, սակայն դրանք նույնպես մարդական գործողություններ չեն իրականացնում, քանի որ հայտնի է դարձել, որ գերմանական ռազմաօդային ուժերը խնդիր ունեն ռազմամթերքի հետ՝ հրթիռները չեն բավականացնում օդային մարտ վարելու համար, այն բավարար է միայն 4 կործանիչի համար:
Ավելի վաղ նշվում էր նաև, որ գերմանական Tornado ինքնաթիռներից 93 միավոր տեխնիկա չի համապատասխանել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին և ունեն տեխնիկական հագեցվածության անհրաժեշտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին