Էստոնիայում անցկացվում են այդ երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները
Էստոնիայում անցկացվող Siil անվանումը կրող միջազգային զորավարժություններմասնակցում են 15 հազար զինվորականներ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասյ մասին հայտարարվում է Էստոնիայի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ վարժանքները կանցկացվեն մայիսի 2-14-ը Էստոնիայի ամբողջ տարածքում և Լատվիայի հյուսիսում:
Գերատեսչությունը նշում է, որ սա ամենախոշոր զորավարժություններն են երկրի անկախացումից ի վեր եղած ժամանակահատվածում: Մասնակցելու են 2000 զինվորականներ 15 երկրիներից՝ Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Դանիա, Իռլանդիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, և Շվեդիա:
Վարժանքներին իրենց մասնակցությունն են ունենալու նաև ազգային կամավորական ջոկատները, ոստիկանները և փրկարարները: