Հայտնի են «ամենից շատ խմող» մասնագիտությունները
Լավ վարձատրվող մասնագետների, ինչպես բժիշկները, իրավաբաններն ու ուսուցիչներն են, խմելու հավանականությունն ավելի մեծ է, քան միջին եկամուտ ունեցող անձանց դեպքում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ինչպես պարզվում է, սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացման հետ մեծանում է նաև ալկոհոլի օգտագործման չափը։ Հարցվածների շրջանում ամենից քիչ ալկոհոլ օգտագործողները ֆիզիկական կամ պարզ աշխատանքով զբաղված անձինք են եղել, այդ թվում՝ սևագործ բանվորները, սոցաշխատողները կամ ռեեստրի աշխատակիցները։
Ղեկավար անձնակազմի կամ բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, այդ թվում՝ ճարտարապետների, բուժքույրերի, ուսուցիչների, իրավաբանների, բժիշկների շրջանում, ալկոհոլ օգտագործողների թիվն ավելացնում է։
Ալկոհոլի օգտագործման չափը կապված է տարեկան եկամուտի հետ։ Ալկոհոլ օգտագործելու մասին խոստովանել են տարեկան 11 հազար եվրո ստացողների 46,5 տոկոսը։ 22-34 հազար եվրո ստացող բրիտանացիների շրջանում ալկոհոլ օգտագործողների թիվը հասնում է 60 տոկոսի։
45 հազար եվրոյից ավելի ամենամյա եկամուտ ունեցողները սիրում են գինի խմել, գարեջուր կամ վիսկի խմել և իրենց կարող են նման բան թույլ տալ։ Նրանց 80 տոկոսը խոստովանել է, որ հարցմանը նախորդող շաբաթվա ընթացքում ալկոհոլ օգտագործել են։
Ամենից հաճախ ալկոհոլ են օգտագործել 65 տարեկանից բարձր անձինք։ Երիտասարդները հիմնականում խմում են ուրբաթ-շաբաթ օրերին, սակայն ավելի շատ, քան մյուսները։