Քաղաքական 23:16 02/05/2018 Հայաստան

Խորհրդարանական չորս ուժերի պատասխանատվությունը՝ ըստ Դավիթ Շահնազարյանի վերլուծության

Հայաստանի ներքաղաքական իրավիճակում անհրաժեշտ երկխոսությունը սկսում է իրականանալ: «Հեռանկար»-ի եթերում այս մասին նշեց ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ ինքն անձամբ բազմիցս երկխոսության կոչ է արել:

«Մենք մինչև այժմ գտնվում ենք շատ խորը քաղաքական ճգնաժամում, որից ելքը միայն ընտրություններն են: Իրավիճակը հետևյալն է՝ կա մեծամասնություն՝ ՀՀԿ-ն, և երեկ խորհրդարանում երեք քաղաքական ուժեր պաշտպանում էին Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ: Այդ պայմաններում պարզ էր, որ նա չէր ընտրվելու»,- ասաց նա:

Շահնազարյանը նշեց՝ միակ ելքը, որ տեսնում էր և տեսնում է այս իրավիճակում, և որ կարծես կյանքի է կոչվում, փոքրամասնության կառավարություն ձևավորելն է: Նրա խոսքով՝ նման կառավարություն ձևավորելը անգամ կայացած ժողովրդավարական երկրների համար բարդ խնդիր է, և Հայաստանը, խորհրդարանական կարգը դեռ նոր ընդունած, արդեն անցնում է այդ բարդ մեխանիզմին:

«Այդ երեք կուսակցությունները ոչ թե պետք է պաշտպանեն, ասեն՝ քվեարկելու ենք, որ նա դառնա վարչապետ, այլ ձևավորեն կոալիցիա և վերցնեն քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց նա:

Շահնազարյանը նշեց՝ խորհրդարանական երեք ուժերը, քանի որ չունեն մեծամասնություն, պայմանավորվում են քաղաքական մեծամասնության, այն է՝ ՀՀԿ-ի հետ, որ վերջիններս քվեարկելու են իրենց վարչապետի օգտին, ընդունում նրա ծրագիրը, կողմ քվեարկում բոլոր այն օրենքներին, որ նա բերում է խորհրդարան, բայց այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը մնում է փոքրամասնության կառավարության վրա:


Վերլուծաբանը նշեց՝ որպես կանոն, փոքրամասնության կառավարությունը ձևավորվում է արտահերթ ընտրությունների համար: Նա նաև ընդգծեց՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ, քան վերոնշյալը, գոյություն չունի:

«Այն, ինչ իմ խորին համոզմամբ երեկ խորհրդարանում մնաց չասված, այն է, թե երբ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա:

Փոքրամասնության կոալիցիա հանդիսացող կուսակցություններն, ըստ Շահնազարյանի, պայմանավորվում են թե ժամկետների, թե օրենքների փաթեթների փոփոխության հարցում, նա չբացառեց, որ անգամ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն լինի, քանի որ գործող Սահմանադրությունը չի կարգավորում ճգնաժամը:

«Կարևոր պահերից մեկն այն է, որ բոլոր այդ պայմանավորվածությունների երաշխավորը Հանրապետության նախագահն է: Փառք Աստծո, մենք ունենք այնպիսի նախագահ, որը կարևոր դեր խաղաց այս իրավիճակում և դեռ խաղալու է, կարծում եմ՝ նա երաշխավորը կդառնա բոլոր այդ պայմանավորվածությունների: Այլ ելք գոյություն չունի, իսկապես, սրա այլընտրանքը կամ հեղափոխական հաղթանակն է, որն ըստ էության պետականությանը լրջագույն սպառնալիք է, եթե չասենք ավարտ, մյուս տարբերակը չճնշումները, հատուկ դրություն մտցնելն է, ինչը, վստահ եմ, ՀՀԿ-ն չի էլ քննարկել»,- ասաց նա:

Շահնազարյանը նշեց՝ հիմա անընդհատ պետք է երկխոսել իրար հետ, գիշերվանից, վաղվանից սկսած և փոխադարձ զիջումներով, իսկ նախագահը իր հեղինակությամբ և դիվանագիտական փորձով դա կապահովի:

Փոքրամասնության կառավարության համար, ըստ վերլուծաբանի, առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այն է՝ ներկայացուցչական լիազորություններ ունեցող նախագահ, որն ունի հեղինակություն, ակտիվ, քաղաքականապես փորձված ընդդիմություն, որը մեծամասնությունն է, որը առկա է, խոսքը ՀՀԿ-ի մասին է, իրար հետ սերտ համագործակցող կոալիցիոն կուսակցություններ՝ գրեթե համախոհության աստիճանի, որոնք փոքրամասնության կառավարություն են կազմում:

«Եթե սա կայանա, ապա Հայաստանի միջազգային հեղինակությունը, որ առանց այն էլ էապես բարձրացել է, սրանից հետո էլ ավելի է բարձրանալու: Սա աշխատելու դեպքում աննախադեպ երևույթ կլինի, և Հայաստանում չի լինի անձնավորություն, որը ցանկանա, որ նման կառավարությունը տապալվի, անընդհատ ցանկանալու են երկխոսել»,- ասաց նա:

Շահնազարյանը հույս հայտնեց, որ առնվազն խորհրդարանական երկու ուժերը՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինք»-ը, չեն խուսափի քաղաքական այդ ծանր պատասխանատվությունից՝ այս պահին, երբ Հայաստանի համար բացվել են աննախադեպ հնարավորություններ միջազգային աշխարհում:

Վերլուծաբանի խոսքով՝ Կառավարության ձևավորման հարցերը պետք է որոշի կոալիցիոն փոքրամասնությունը, իսկ ՀՀԿ-ն պարզապես պարտավոր է այդ ողջ անցումային ժամանակի հատվածի համար կողմ քվեարկել բոլոր օրենքներին, բայց քաղաքական պատասխանատվությունը կրելու է փոքրամասնության կոալիցիան:

Նա նաև հստակեցրեց՝ որպես կանոն այդ նոր կառավարության կազմում հանրապետական նախարար չի կարող լինել:

«Ես միշտ լավատես եմ, սա իսկապես կլինի ուղղակի հրաշք, հրաշալի կլինի, որ այս հնարավորությունից ՀՀ-ն օգտվի, և այդ չորս կուսակցությունները, որ կան խորհրդարանում, նրանց վրա ընկած է պատմական պատասխանատվություն»,- ասաց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}