Cambridge Analytica ընկերությունը սնանկության գործընթաց է սկսել
Cambridge Analytica ընկերությունը, որը Facebook- ի օգտատերերի անհատական տվյալների օգտագործման համար հայտնվել էր սկանդալում, հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը: Այս մասին գրում է meduza.io-ն:
Ինչպես նշված է ընկերության կայքում, Cambridge Analytica-ը Մեծ Բրիտանիայում սնանկացման մասին հայտ է ներկայացրել, նման հայտ կներկայացնի նաև ԱՄՆ-ում:
2018 թ. մարտին մի շարք բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Cambridge Analytica-ը Facebook- ի օգտատերերի տվյալները հավաքել է քաղաքական գովազդներում օգտագործելու համար: Հետագայում պարզվել է, որ ընկերությունը անձնական տեղեկություններ է ստացել 87 միլիոն օգտատերերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը