Ջորջ Բուշ-ավագին դուրս են գրել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր կնոջ հուղարկավորությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալից դուրս է գրվել՝ ինֆեկցիայից բուժվելուց հետո։ Բժիշկները տեղեկացրել են, որ նրա առողջական վիճակը լավ է, նախկին նախագահն ուրախ է, որ տուն է վերադառնում։
Ինչպես արդեն հաղորդվել է, Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը կտրուկ վատացել է կնոջ՝ Բարբարա Բուշի հուղարկավորությունից հետո։ Բարբարա Բուշը մահացել է ապրիլի 18-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան