Ջոն Քերին Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի պահպանման հարցը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին տարվա մեջ մի քանի անգամ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ միջուկային համաձայնագրի հարցով։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այս գործարքի պահպանման ճանապարհները, սակայն բանակցություններում առաջընթացի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թ. հուլիսի 14-ին և իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում պատմական համաձայնագիր դարձել։ 2018-ի մարտին ԱՄՆ-ն սպառնացել է միջուկային գործարքից դուրս գալ, եթե այն առաջիկա ամիսներին չվերանայվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան