Ումա Թուրմանը ցանկանում է կրկին աշխատել Տարանտինոյի հետ
Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը պատրաստ է վերականգնել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ ստեղծագործական կապերը։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ 48-ամյա դերասանուհին խոստովանել է՝ պատրաստ է այդ քայլին անգամ «Սպանել Բիլլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ճանապարհային աղետից հետո, երբ քիչ էր մնացել՝ մահանա։
Հայտնի ռեժիսորը «Սպանել Բիլլին» ֆիլմում դերասանուհուն համոզել է մեքենան ինքնուրույն վարել՝ առանց դուբլյորի մասնակցության։ Արդյունքում Թուրմանը մեքենայով բախվել է ծառին և լրջորեն վնասվել։
Այս դեպքից երկար տարիներ անց Հոլիվուդյան աստղը ասել է, որ ստեղծագործական փոխհարաբերությունների 25 տարին չարժե ամփոփել այդ դրվագով։ «Եթե նա ինձ համար շքեղ մի դեր նախատեսի, և մենք ամեն ինչում համաձայնության գանք, ես կհամաձայնեմ մասնակցել նկարահանումներին»,- ասել է դերասանուհին։
Ինքը՝ Տարանտինոն, այդ դեպքի մասին խոսելիս անկեղծանում է՝ դա իր կյանքի ամենացավալի իրադարձությունն էր։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան