Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում Երևանում հեռու մնալ մարդաշատ վայրերից
ՌԴ ԱԳ նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ մարդաշատ վայրերից: ԱԳՆ-ի թվիթերյան էջում ասված է.
«Երևանում մայիսի 8-ին չի բացառվում ցույցերի ակտիվացումը, Խորհրդարանի շենքի մոտ հնարավոր է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանում: Խորհուրդ է տրվում հեռու մնալ մարդաշատ վայրերից»:
Հիշեցնենք, որ վաղը ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրություն է տեղի ունենալու: Խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
#Армения – 08.05 не исключено усиление протестной активности в г.Ереван, в том числе в районе здания Национального собрания/Парламента; ожидаются сбои в работе общественного транспорта; рекомендуется избегать мест массового скопления людей pic.twitter.com/BdcIzy4klB
— МИД России
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը