Պեսկովը պատմել է, որ Պուտինը հավանում է ABBA-ի երգերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուր են գալիս ABBA խմբի որոշ երգեր, բայց նա հնարավորություն չի ունեցել գնահատել շվեդ կատարողների նոր ստեղծագործությունները։
Life.ru-ն գրում է, որ այս մասին լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հիմա նա այդքան շատ ժամանակ չունի երաժշտություն լսելու։ Կարծում եմ, նա հնարավորություն չի ունեցել կենտրոնանալ ABBA-ի նոր երգերի վրա։ Ինչպես գիտեք՝ նա պատրաստվում էր երդմնակալությանը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ABBA խումբը 35 տարի անց՝ երկու նոր երգ է ձայնագրել։