Արա Բաբլոյան. Այո, աշխարհը զարմացավ
«Այո, աշխարհը զարմացավ»,-արձագանքելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ելույթին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա ընդգծեց, աշխարհը զարմացավ Հայաստանի կեցվածքով, պահվածքով:
«Կարծում եմ՝ կարելի էր նաև հատուկ նշել, որ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով, խաղաղ ցույցերին չմիջամտելով ու չճնշելով, նույնիսկ պահպանելով նրանց տարբեր վտանգներից ու տարբեր սադրանքներից: Սա նույնպես աշխարհը գնահատեց ու զարմացավ»,-նկատեց ԱԺ նախագահը:
Իր ելույթում Լենա Նազարյանը նշել էր, որ Հայաստանն աշխարհին շատ բան է ցույց տվել ու զարմացրել վերջին օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը